Կարմիր բողկով աղցան

Պարզ բաղադրատոմս, բայց անչափ համեղ, նաև հասանելի մթերքներից:
Բաղադրիչներ
- 1 հատ վարունգ
- 1 հատ բուլղարական պղպեղ
- 20 մլ սոյայի սոուս
- 300 գ բողկ
- 400 գ պահածոյացված ոլոռ
- 2 ատամիկ սխտոր
- աղ
- կանաչ սոխ
- քունջութ
Պատրաստման եղանակը
1 Վարունգը և բողկը կիսալուսնաջև կտրատել:

2 Պղպեղը մանր երկարությամբ կտրատել:
3 Սոխը մանր կտրատել: Սխտորը ճզմել աղցանի մեջ:

4 Ավելացնել ոլոռը, և լավ խառնել:

5 Ավելացնել աղը, սև պղպեղը, քունջութը և սոյայի սոուսը, լավ խառնել:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: