Աղցան «Նախագահական»
Համերի նուրբ համադրություն, և անչափ հագեցնող աղցան:
Բաղադրիչներ
- 200 գ հավի խաշած կրծքամիս
- 1 հատ վարունգ
- 3 հատ ձու
- 1 հատ սոխ
- 3 ճաշի գդալ մայոնեզ
- բուսայուղ
- աղ
Պատրաստման եղանակը
1 Վարունգը մանր կտրատել:
2 Ձուն հարել, թավայի մեջ քսել բուսայուղ, ձուն լցնել թավայի մեջ, բարակ շերտով տարածել, թխել 1 րոպե՝ երկու կողմից:
3 Թխված 3 շերտերը երկարավուն կտրատել:
4 Հավի խաշած կրծքամիսը մանրացնել:
5 Սոխը մանրացնել, և տապակել 1 րոպե, որ չկարմրի:
6 Ավելացնել մայոնեզը, և լավ խառնել:
Բարի ախորժակ: