Աղցան «Նապոլի»

Բաղադրիչներ
- 275 գ հավի կրծքամիս
- 360 գ լոբի
- 150 գ մայոնեզ
- մաղադանոս
- 3 ատամիկ սխտոր
- 1/3 թեյի գդալ կարմիր պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
- Լոբին նախապես թրջել և խաշել:
- Հավի կրծքամիսը խաշել, իսկ հետո կտրատել: Կտրատված կտորները համեմել կարմիր պղպեղով:

- Սխտորը ճզմել կամ կտրատել:
- Մաղադանոսը մանր կտրատել:

- Միավորել բոլոր բաղադրիչները, ավելացնել աղ և մայոնեզ և խառնել:

