Բաղադրությունը
- 500 գ հավի կրծքամիս,
- 400 գ պեկինյան կաղամբ,
- 200 գ պինդ պանիր (ցանկալի է պարմեզան),
- համեմունքներ,
- աղ,
- պղպեղ,
- 1/2 հաց (բատոն),
- 2 ճաշի գդալ ձեթ,
- 2 հատ լոլիկ:
Սոուս
- 150 գ մայոնեզ,
- 3 ճաշի գդալ թթվասեր,
- 1 թեյի գդալ սոյայի սոուս,
- 1 ատամիկ սխտոր,
- 0.5 հատ լիմոնի հյութ:
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը լվանալ, չորացնել, համեմել աղով, պղպեղով և սիրելի համեմունքներով ու թույլ կրակին տապակել (ձեթով):
Տապակելուց հետո հավի կրծքամիսը թողնել, որ սառչի, այդ ընթացքում ամանը ծածկել որևէ կափարիչով:
Հացը խորանարդներով կտրատել, դնել ջեռոցի ձևամանի մեջ, մի փոքր ձեթ շաղ տալ և մի քանի րոպե ջեռոցում չորացնել: Այս ամանի մեջ նաև 1-2 ատամիկ սխտոր կարելի է դնել:
Պեկինյան կաղամբը, հավի կրծքամիսը և լոլիկը կտրատել, իսկ պանիրը քերիչով անցկացնել:
Մայոնեզի մեջ սոյայի սոուս, թթվասեր, ճզմված կամ մանր կտրատված սխտոր և լիմոնի հյութ ավելացնել ու լավ խառնել:
Բոլոր բաղադրիչները միավորել, համեմել սոուսով և խառնել: Չորահացը վրան շաղ տալ, իսկ լոլիկները դասավորել վրան:
Բարի ախորժակ