Աղցան կանանց համար՝ թեթև, յուրահատուկ, նրբահամ։ Աղցան «Գեղեցկուհի»

Բաղադրիչներ

300 գ չինական կաղամբ

250 գ հավի ապխտած միս կամ խոզապուխտ

1 տանձ

50 գ ընկույզ

3 ճ/գ ձեթ

1 թ/գ հատիկավոր մանանեխ

աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Կաղամբը կտրատել, ավելացնել միջին երկարությամբ կտրատած հավի ապխտած միս կամ խոզապուխտ։ Տանձի կեղևը հեռացնել, միջին երկարությամբ կտրատել, ավելացնել մյուս բաղադրիչներին

Ընկույզը մանր կտրատել, ավելացնել մյուս բաղադրիչներին

Ձեթին ավելացնել մանանեխ, աղ, սև պղպեղ, ավելացնել մյուս բաղադրիչներին և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում