Աղցան` բոլոր տոների համար: Այն շատ գունեղ է, համեղ և տրամադրող

Բաղադրիչներ

2 հատ պահածոյացված սաղմոն (կամ խաշած ցանկացած ձուկ` ըստ ճաշակի)

1 գլուխ սոխ

1 հատ գազար

2-3 հատ թարմ վարունգ

50 գ սամիթ

125 գ խաշած բրինձ (կարելի է փոխարինել կարտոֆիլով)

հազարի տերև

աղ

սև պղպեղ

 մայոնեզ

2 ճ/գ կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը

Մի փոքր ձեթի մեջ, թույլ կրակի վրա տապակել քերած գազարը, համեմել աղով, սև պղպեղով և վերցնել կրակից

Սոխը բարակ, կիսալուսնաձև կտրատել, ավելացնել կիտրոնի հյութ, սև պղպեղ և թողնել մի կողմ

Սաղմոնը մանրացնել

Սամիթը կտրտել, վարունգը երկարությամբ կտրատել, խառնել իրար

Մատուցվող ափսեյի մեջ հազարի տերևներ շարել, լցնել բրինձը, մայոնեզ քսել

Ավելացնել սաղմոնը, մայոնեզ քսել

Ավելացնել սոխը, գազարը, մայոնեզ քսել

Ավելացնել վարունգը, ծածկել սննդային պոլիէթիլենով, թողնել սառնարանում 1 ժամ, իսկ մատուցելուց մի փոքր համեմել աղով

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում