Աղցանը կարող է լինել ոչ միայն գեղեցիկ, գունեղ, համեղ, այլ նաև հագեցնող։ Սիսեռով և բանջարեղենով աղցան

Բաղադրիչներ

1 վարունգ

200 գ կարմիր բողկ

1 գլուխ կարմիր սոխ

1 կարմիր պղպեղ

1 կանաչ պղպեղ

կանաչ սոխ, սամիթ

2 ցողուն կանաչ սխտոր

1 լոլիկ

150 գ Ֆետա պանիր

350 գ խաշած կամ մարինացված սիսեռ

20 մլ ձեթ

1 ճ/գ կիտրոնի հյութ

1 ճ/գ նռան սոուս

1 ճ/գ խնձորի քացախ

1 թ/գ օրեգանո

1 թ/գ սև պղպեղ

աղ

Պատրաստման եղանակը

Վարունգը, լոլիկը, կարմիր բողկը, սոխը, գունավոր պղպեղները բարակ և կիսալուսնաձև կտրատել, ավելացնել խաշած կամ մարինացված սիսեռ

Ավելացնել մանրացրած կանաչ սոխ, սխտոր, սամիթ

Ձեթին ավելացնել կիտրոնի հյութ, նռան սոուս, խնձորի քացախ, օրեգանո, սև պղպեղ, աղ, լավ խառնել, ավելացնել կտրատած բաղադրիչներին և լավ խառնել

Զարդարեք խորանարդաձև կտրատած պանրով և մատուցեք)))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում