Աղցանը երբեք շատ չի լինում, հատկապես, երբ այն համեղ է, ախորժելի և շա՜տ հեշտ պատրաստվող։ Հավի կրծքամսով աղցան

Բաղադրիչներ

350 գ հավի խաշած կրծքամիս

1 գազար

1 կարմիր սոխ

1/2 թ/գ աղ

2 ճ/գ շաքարավազ

3 ճ/գ խնձորի քացախ

100 մլ ջուր

մաղադանոս

0,5 թ/գ անանուխ

2 ճ/գ մայոնեզ

1 թ/գ հատիկավոր մանանեխ

Պատրաստման եղանակը

Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել շաքարավազ, աղ, խնձորի քացախ, ջուր, լավ խառնել, թողնել 25-30 րոպե և ջրքամել

Հավի կրծքամիսը մանր բզկտել

Գազարն անցկացնել մանր քերիչով, մի քանի րոպե տապակել և ավելացնել մսին

Ավելացնել մանրացրած մաղադանոս, մարինացված սոխը, մայոնեզ, մանանեխ, անանուխ և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում