Ահա, թե ինչ գեղեցիկ տորթ կարելի է պատրաստել՝ առանց ջեռոցում թխելու։ Մրգերով և թխվածքաբլիթով տորթ

Բաղադրիչներ

500 գ թթվասեր

80 գ շաքարավազ

10 գ ժելատին+ 40 գ սառը ջուր

300 գ շոկոլադե թխվածքաբլիթներ

2 կիվի

2 բանան

Պատրաստման եղանակը

Շրջանաձև տարայի մեջ սննդային պոլիէթիլեն փռել (կողային հատվածներում ավելորդ մաս թողնեք, որպեսզի վերջում ծածկեք), շարել շրջանաձև կտրատած կիվի

Թթվասերին ավելացնել շաքարավազ, լավ խառնել, թողնել մի կողմ

Ժելատինին ավելացնել ջուր, թողնել 5-7 րոպե, ապա հալեցնել գոլորշու վրա, ավելացնել թթվասերին և լավ խառնել

Թխվածքաբլիթները խորանարդաձև կտրատել, ավելացնել թթվասերին, լավ խառնել

2-3 ճ/գ ստացված զանգվածից դնել ընդհանուր տարայի մեջ, ամրացնել, ավելացնել շրջանաձև կտրատած բանան։ Նույն հերթականությամբ ևս 2 շերտ դնել

Վերջին շերտը դնել թխվածքաբլիթային զանգվածը, ամրացնել, ծածկել սննդային պոլիէթիլենով և 5 ժամ թողնել սառնարանում

Շրջել հակառակ կողմի վրա, հանել տարան և պոլիէթիլենը, կտրատել և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում