Բաղադրիչներ
600 գ բրոկկոլի
100 գ խաշած բրինձ
1/2 սոխ
Մեկ փոքր կտոր կոճապղպեղ
1 գազար
1 թ/գ շականակագույն շաքարավազ
1 ճ/գ սոյայի սոուս
1 ձու
աղ
սև և կարմիր պղպեղներ
սխտորի փոշի
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել մանրացրած կոճապղպեղ, թողնել ևս 2 րոպե

Ավելացնել մանր քերիչով անցկացրած գազար, շականակագույն շաքարավազ, սոյայի սոուս, թողնել ևս 2 րոպե և վերցնել կրակից

Բրոկկալին 3-4 րոպե եռացնել, շատ մանր կտրատել

Ավելացնել խաշած բրինձ, ձու, տապակած բանջարեղենը, աղ, սև և կարմիր պղպեղներ, սխտորի փոշի և լավ խառնել

Ստացված զանգվածից 1-ական ճ/գ դնել թավայի մեջ և կոտլետի պես տապակել 2 կողմից

Կարող եք մատուցել թթվասերային սոուսով )))


Բարի ախորժակ