Ահա թե ինչպես պատրաստել տորթ առանց ջեռոցի և առանց խանութից գնվող խմորի

Բաղադրիչները

3.25 բաժակ ցորենի ալյուր,

400 գ խտացրած կաթ,

1 թեյի գդալ սոդա,

1 թեյի գդալ քացախ,

750 մլ կաթ,

200 գ կարագ,

1.5 բաժակ  շաքարավազ,

2 հատ ձու,

վանիլին՝ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Շերտերի համար խառնել 3 բաժակ ալյուրը, խտացրած կաթը և հանգցրած սոդան: Պետք է էլաստիկ խմոր ստացվի:

Խմորը բաժանել 8 հավասար մասերի, գրդնակել թավայի մակերեսի չափով, և տապակել շերտի յուրաքանչյուր կողմը մոտ մեկ րոպե: Այնուհետև հավասարեցնել բոլոր շերտերը: Ավելցուկ մասերը կտրել և մանրեցնել: Սա կծառայի տորթի ձևավորման համար:

Կրեմի պատրաստման համար հարկավոր է խառնել 3 ճաշի գդալ ալյուրը, կաթը, շաքարավազը, ձուն և վանիլինը: Խառնուրդը դնել միջին ուժգնության կրակին և խառնել այնքան ժամանակ, մինչև կպնդանա:

Հենց զանգվածն արդեն պինդ կլինի, հանել կրակից, անմիջապես ավելացնել կարագը և կրկին խառնել:

Շերտերի վրա քսել տաք կրեմը և վրան շաղ տալ մանրեցված կտորները: Թողնել մեկ ժամ և ավել, որպեսզի կրեմը ներծծվի:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում