Այս օրիգինալ աղադները կզարդարի ձեր թեյի սեղանն ու դրական լիցքեր կհաղորդի ձեզ: Աղանդեր «Մոմակալ»

Բաղադրիչներ

20 գ կարագ

100 գ թխվածքաբլիթ

100 գ խտացրած կաթ

150 գ շոկոլադե փաթիլներ

1 ճ/գ կակաո

1 ձու

30 գ շաքարավազ

1 ճ/գ ալոյւր

2 ճ/գ սառը կաթ

1 չորացրած ծիրան

150 մլ կաթ

1 թ/գ կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը

Ձուն և շաքարավազը խառնել իրար, ավելացնել մի պտղունց աղ, ալյուր, լավ խառնել

Ավելացնել մի քիչ կաթ, լավ խառնել

150 մլ կաթ դնել կրակին, թողնել եռա, ապա ավելացնել ձվային զանգվածը և խառնելով եփել այնքան, մինչև թանձրանա։ Վերցնել կրակից, լցնել խոհարարական պարկի մեջ

Խտացրած կաթին ավելացնել կակո, կարագ, լավ խառնել, ավելացնել մանրացրած թխվածքաբլիթ, լավ խառնել

Ստացված զանգվածը բաժանել մասերի, ամրացնել 50 մլ բաժակի ներքևի մասին`, մոմակալի ձև տալ և 30 րոպե թողնել սառմարանում (բաժակը նախապես պատել յուղաթղթով)

Ամրացնել շոկոլադե փաթիլները, զգուշությամբ հանել բաժակը

Լցնել եփած կրեմը, զարդարել ծիրանի չորամրգով, 30 րոպե թողնել սառնարանում, ապա մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում