Բաղադրիչներ
400 գ դդմիկ
450 գ կարտոֆիլ
5 ձու
1 բուլղարական պղպեղ
կանաչ սոխ, մաղադանոս
50 գ պարմեզան պանիր
100 գ մոցարելլա
աղ
սև և կարմիր պղպեղներ
2 ատամիկ սխտոր
ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը մանր կտրատել, 6-7 րոպե տապակել ձիթայուղով և վերցնել կրակից

Դդմիկը մանր կտրատել, 5 րոպե տապակել ձիթայուղով և ավելացնել կարտոֆիլին

Պղպեղը, կանաչ սոխը, սխտորը մանրացնել, 3 րոպե տապակել ձիթայուղով և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել մաղադանոս, աղ, սև և կարմիր պղպեղներ, 5 ձու, պարմեզան պանիր և լավ խառնել

Ստացված զանգվածի մի մասը լցնել թավայի մեջ, ավելացնել մոցարելլա պանիր, ապա ավելացնել մյուս մասը

Դնել թույլ կրակի վրա, ծածկել կափարիչն ու թողնել 5-6 րոպե: Ափսեյի օգնությամբ շրջել և ևս 5 րոպե թողնել կրակին

Զարդարեք ըստ ճաշակի և մատուցեք )))

Բարի ախորժակ