Բաղադրիչներ
2 դդմիկ
1 ձու
100 մլ կաթ
20 գ պարմեզան պանիր
60 գ ալյուր
աղ, սև պղպեղ
1 թ/գ փխրեցուցիչ
Կաղապարի չափը՝ 18 սմ
Պատրաստման եղանակը
Դդմիկը շրջանաձև, բարակ կտրատել, համեմել աղով, 5-7 րոպե թողնել մի կողմ, ապա չորացնել

1 ձվին ավելացնել կաթ, լավ խառնել

Ավելացնել պարմեզան պանիր, ալյուր, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Ավելացնել փխրեցուցիչ, խառնել, ավելացնել կտրատած դդմիկները, լավ խառնել

Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, ձեթ քսել, ստացված զանգվածը լցնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 40-45 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ