Բաղադրիչներ
4 խնձոր + 100 գ շաքարավազ
1 ճ/գ մանրացրած ընկույզ
1 թ/գ աղացած դարչին
Խմորի համար`
200 գ կարագ
50 մլ ձեթ
1 ձու
1 տուփ սերուցքային կրեմի փոշի
1 տուփ փխրեցուցիչ
4,5 – 5 բաժակ ալյուր (բաժակի չափը` 200 մլ)
Զարդարելու համար`
Շոկոլադե ջնարակ
Մանրացրած գետնանուշ
Պատրաստման եղանակը
Խնձորների կեղևն հեռացնել, քերիչով անցկացնել, ավելացնել շաքարավազ, լավ խառնել, դնել կրակին
Ավելացնել մանրացրած ընկույզ, դարչին, լավ խառնել, թողնել 1 րոպե և վերցնել կրակից
Առանձին տարայի մեջ իրար խառնել կարագն ու ձեթը, ավելացնել 1 ձու, սերուցքային կրեմի փոշի, փխրեցուցիչ, լավ խառնել
Մաս-մաս ավելացնել ալյուր, խմոր հունցել, ընկույզի չափով գնդիկներ ձևել
Կիտրոնի հյութ քամիչի մեջ սննդային պոլիէթիլեն դնել, յուրաքանչյուր գնդիկը դնել, ամուր տարածել, 1 թ/գ տապակած խնձոր լցնել
Ծածկել և հանել
Շարել ջեռոցի տապակի վրա, դնել 180°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե
Զարդարեք և մատուցեք )))
Բարի ախորժակ