Բաղադրությունը
100-120 գ հավի կրծքամիս (1 կոտլետի համար),
25-30 գ կարագ (1 կոտլետի համար),
սամիթ և մաղադանոս (ըստ ճաշակի),
սղ և սև պղպեղ (ըստ ճաշակի),
2 ատամիկ սխտոր,
կիտրոնի հյութ և ցեդրա (ըստ ճաշակի),
պաքսիմատ (ալյուր, 2 ձու, չորահաց, կաթ՝ 3 կոտելետի համար 1 ճաշի գդալ),
ձեթ:
Պատրաստման եղանակը
Կարագի վրա ավելացնել ճզմված սխտորը, կիտրոնի ցեդրան և հյութը, մի փոքր աղ և մանր կտրատված կանաչի, լավ խառնել: Զանգվածը լցնել սննդային տոպրակի վրա և փաթաթել, մոտ 20-30 րոպե թողնել սառցախցիկում:
Հավի կրծքամիսը երկայնքով կտրել և լավ ծեծել, մի փոքր աղով և սև պղպեղով համեմել:
Սառցախցիկից հանել կարագով պատրաստված զանգվածը, դրանից մի կտոր կտրել, դնել հավի կրծքամսի ծայրային հատվածում, փաթաթել և կոտլետի տեսք տալ:(Ավելի հեշտ պատրաստելու համար ձեռքերը ժամանակ առ ժամանակ թրջել)
Պաքսիմատի համար ձվի մեջ կաթ ավելացնել և հարել:
Կոտլետը նախ թաթախել ալյուրի մեջ, հետո ձվի, ապա չորահացի, կրկին ձվի և չորահացի մեջ:
Թավայի մեջ առատ ձեթ լցնել, տաքացնել, և հետո նոր կոտլետները տապակել մոտ 5 րոպե: Պատրաստի կոտլետները դնել ջեռոցի ձևամանի կամ թավայի մեջ : Ուղարկել նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցը մոտ 15-20 րոպե:
Վերջ, կարող ենք վայելել կոտլետները:
Բարի ախորժակ