Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Ախորժելի և համեղ ուտեստ, որը ճաշի և ընթրիքի ամենասիրելի տարբերակներից է

Տավարի մսով ուտեստ
Անուշահոտ և ախորժելի ուտեստ, որը շատ հագեցնող տարբերակ է ընթրիքի համար:

Բաղադրիչներ

  • 300 գ տավարի փափկամիս
  • 500 գ կարտոֆիլ
  • 1 հատ սոխ
  • 2 հատ թթու վարունգ
  • 1 ճաշի գդալ տոմատի մածուկ
  • 150 մլ ջուր
  • 2 ատամիկ սխտոր
  • սամիթ
  • աղ
  • սև պղպեղ
  • բուսայուղ

Պատրաստման եղանակը

  • Տավարի միսը մանր կտորներով կտրատել, ավելացնել աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի:
  • Կարտոֆիլը կտրատել խոշոր կտորներով, ավելացնել մսին:
  • Սոխը և թթու վարունգը մանր կտրատել, ավելացնել ուտեստին:
  • Ավելացնել տոմատի մածուկը և ջուրը, շոգեխաշել 15-20 րոպե՝ փակ կափարիչով:
  • Սխտորը և սամիթը մանր կտրատել, ավելացնել ուտեստին, լավ խառնել:
  • Կափարիչով ծածկել, թողնել 5 րոպե:
Բարի ախորժակ: