Ախորժելի և հագեցնող կարկանդակ

Ախորժելի կարկանդակ
2 ժամ

Բաղադրիչներ

Խմոր

  • 300 գ ալյուր
  • 300 գ կեֆիր
  • 200 գ թթվասեր
  • 4 հատ ձու
  • 1 հատ ձվի սպիտակուց
  • 0.5 թեյի գդալ աղ
  • 20 գ փխրեցուցիչ

Միջուկ

  • 200 գ կանաչ սոխ
  • 4-6 հատ ձու
  • 1 ճաշի գդալ թթվասեր
  • աղ
  • սև պղպեղ
  • մաղադանոս
  • սամիթ
  • կանաչ սոխ

Կարկանդակի մակերեսի համար

  • 1 հատ ձվի դեղնուց
  • 1 ճաշի գդալ թթվասեր
  • 1 ճաշի գդալ քունջութ

Պատրաստման եղանակը

1 Նախ պատրաստել միջուկը: Դրա համար կտրատել կանաչ սոխը, սամիթը և մաղադանոսը:
2 Ձուն խաշել և կտրատել և խառնել կտրատված կանաչու հետ՝ համեմելով աղով, պղպեղով և թթվասերով:
3 Խմորը պատրաստելու համար 4 ձուն և 1 ձվի սպիտակուցը, խառնել թթվասերի, աղի և կեֆիրի հետ:
4 Առանձին ամանով մաղված ալյուրի մեջ ավելացնել փխրեցուցիչը, լավ խառնել և մի քանի մասով լցնել կեֆիրով զանգվածի մեջ՝ զուգահեռաբար խառնելով:
5 Ստացվում է խիտ, բայց ծորացող խմոր:
6 Ձևամանի (24սմ) մեջ ձեթ քսել, և հատակը ծածկել յուղաթղթով:
7 Ձևամանի մեջ լցնել խմորի մի մասը, այնուհետև միջուկը, իսկ հետ կրկին մնացած խմորը:
8 Թթվասերը և դեղնուցը խառնել և քսել կարկանդակի մակերեսին, վրան քունջութ շաղ տալ:
9 Թխել 180 ջերմաստիճանում մոտ  1 ժ 10 րոպե:
Կիսվել Facebook-ում