Թթխվածքաբլիթ «Շագանակներ»

Խրթխրթան և քաղցրահամ թխվածքաբլիթներ՝ թեյի կամ սուրճի սեղանը զարդարելու համար:
Բաղադրիչներ
- 120 գ կարագ
- 160 գ ալյուր
- 1/3 թեյի գդալ սոդա
- 1/3 թեյի գդալ սպիտակ քացախ
- 80 գ վաֆլի
- ընկույզ
Ջնարակ
- 3 ճաշի գդալ կաթ
- 2 ճաշի գդալ շաքարավազ
- 1 ճաշի գդալ կակաո
- 30 գ կարագ
Պատրաստման եղանակը
- Ալյուրի մեջ լցնել կտրատված կարագի կտորները, այնուհետև ձեռքով տրորել մինչև միասեռ զանգված ստացվի:


- Սոդայի մեջ ավելացնել 1 թեյի գդալ սպիտակ քացախ, խառնել, և ավելացնել խմորին:

- Խմորը հունցել, ծածկել սննդային թաղանթով, և դնել սառնարանում 30 րոպե:
- Խմորից առանձնացնել փոքրիկ կտորներ, խմորի ներսում դնել ընկույզ, և ստանալ գնդիկներ:

- Եթե գնդիկները ձևավորելու ժամանակ տաքացել են մի փոքր, պետք է դնել սառնարանում, որ սառչեն:
- Թխել180° C տաքությամբ՝ 25-30 րոպե:

- Միջուկով վաֆլին անցկացնել քերիչով (որ լավ խրթխրթան ստացվի, վաֆլին նախապես սառնարանում ենքպահում):
- Թխվածքաբլիթները թաթախում ենք շոկոլադե ջնարակի մեջ, այնուհետև` քերած վաֆլու թեփուկների մեջ:

Ջնարակ
- Կարագը, շաքարավազը, կաթը և խախաոն լցնել տարայի մեջ:

- Ջնարակը թանձր ստանալու համար թույլ կրակի վրա լավ խաում ենք:
Բարի ախորժակ:
