Կոտլետ
Հյութեղ և ախորժելի մսային կոտլետներ, որոնք ուղակի հալչում են բերանում:
Բաղադրիչներ
- 500 գ աղացած միս (ըստ ցանկության)
- 1 հատ ձու
- 2 հատ խաշած ձու
- 2-3 ատամիկ սխտոր
- 50 գ պանիր
- աղ
- սև պղպեղ
- բուսայուղ
- ալյուր
Պատրաստման եղանակը
1 Հավի աղացած մսին ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղ, ձու:
2 Եփած ձուն, սխտորը և պանիրը քերիչով անցկացնել, և լավ խառնել:
3 Մսի ֆարշը ձեռքերով ձև տալ:
4 Թաթախել ալյուրի մեջ, և տապակել բուսայուղով:
Բարի ախորժակ: