Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Ախորժելի հավի տապակա. ընթրիքի ամենասիրելի ուտեստը

Տապակած հավ
Հյութեղ և ախորժելի տապակած հավը սիրում են բոլորը:

Բաղադրիչներ

  • 1 հատ ամբողջական հավ
  • 2 ճաշի գդալ բուսայուղ
  • 5 ատամիկ սխտոր
  • 1 ճաշի գդալ լիմոնի հյութ
  • 4 ճաշի գդալ տոմատի մածուկ
  • 1 ճաշի գդալ աջիկա
  • 1 թեյի գդալ խմելի–սունելի
  • 10 գ համեմ
  • 1 թեյի գդալ չորացրած ռեհան
  • 1 թեյի գդալ պապրիկա կամ կարմիր պղպեղ
  • 0.5 թեյի գդալ կծու կարմիր պղպեղ
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  • Հավը ծածկել սննդային թաղանթով, և խոհանոցային մուրճով ծեծել:
  • Տեղավորել ամանի մեջ, համեմել կիտրոնի հյութով, սև և կարմիր պղպեղներով և աղով: Սննդային թաղանթով ծածկել, թողնել 30 րոպե մարինացվի:
  • Ջեռոցի տարայի մեջ ավելացնել բուսայուղ, հավը տեղափոխել տարայի մեջ:
  • Եփել ջեռոցում՝ 200°C 25-35 րոպե:
  • Տոմատի մածուկին ավելացնել համեմունքները, սխտորը և մանր կտրատված համեմը:
  • Հավը ջեռոցից հանելուց հետո սոուսը քսել վրան:
Բարի ախորժակ: