Կաղամբով կարկանդակ

Ախորժելի և հագեցնող կարկանդակ ամենապարզ բաղադրատոմսով:
Բաղադրիչներ
Խմոր
- 400 գ թթվասեր
- 3 հատ ձու
- 5 գ փխրեցուցիչ
- 120 գ ալյուր
- աղ
Միջուկ
- 500 գ կաղամբ
- 1 հատ գազար
- 1 հատ սոխ
- բուսայուղ
- աղ
- սև պղպեղ
- քունջութ
Պատրաստման եղանակը
- Կաղամբը մանր կտրատել:

- Սոխը մանրացնել:

- Գազարը անցկացնել քերիչով:
- Կտրատված բանջարեղենը բուսայուղով տապակել մինչև կիսապատրաստ լինելը, համեմել՝ ըստ ճաշակի: Կաղամբը պետք է խրթխրթան լինի:

Խմոր
- Ձուն հարել, ավելացնել թթվասերը, և խառնել:
- Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը:

- Խմորի մի մասը լցնել ձևամանի մեջ, վրան ավելացնել տապակված բանջարեղենը:

- Վրան ավելացնել խմորի մյուս մասը, և վրան ցանել քունջութ՝ ըստ ցանկության:

- Թխել ջեռոցում 180°C 40-45 րոպե:

Բարի ախորժակ:
