Ազնվամորով թխվածք

Այս հիանալի և թեթև թխվածքն անպայման կդառնա Ձեր սիրելի բաղադրատոմսերից մեկը: Խմորը պատրաստվում է դյուրին և արագ: Կարող եք պատրաստել Ձեր նախընտրած հատապտուղներով:
Բաղադրիչներ
- 3 հատ ձու
- 60 գր թթվասեր
- 80 գր բուսական յուղ
- 90 գր շաքարավազ
- 140 գր ալյուր
- 30 գր կարտոֆիլի օսլա
- 10 գր փխրեցուցիչ
- վանիլին
- 1 պտղունց աղ
- 300–500 գր ազնվամորի
Լրացուցիչ
- շաքարի փոշի (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը
- Նախապես տաքացնել ջեռոցը մինչև 180° C ջերմաստիճանը:
- Տարայի մեջ լցնել ձուն, շաքարավազը, վանիլինը, բուսական յուղը, թթվասերը և լավ հարել:

- Ալյուրը, օսլան, փխրեցուցիչը և աղը մաղել, լցնել խառնուրդի մեջ և հարել, մինչև որ դառնա համասեռ զանգված:

- Ձևամանը յուղել կարագով, և վրան ալյուր շաղ տալ:

- Ազնվամորու վրա մի փոքր ալյուր կամ օսլա լցնել և զգուշությամբ խառնել:

- Խմորի կեսը լցնել ձևամանի մեջ, տարածել, և ազնվամորիները վրան շարել: Կրկնել նույն հերթականությամբ:

- Եփել ջեռոցում մոտ 50 րոպե (առաջին 30 րոպեն ջեռոցը չբացել):

- Թողնել 10–15 րոպե, որ սառչի, հանել ձևամանից, և վրան շաքարի փոշի շաղ տալ:

Թխվածքը կարող եք պատրաստել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված մրգերով: Կարելի է նաև մատուցել սերուցքով:
