Բաղադրիչներ
2 սմբուկ
կանաչ սոխ
1 բուլղարական պղպեղ
15 չերրի լոլիկ
մաղադանոս
3 ճ/գ սոյայի սոուս
3 ճ/գ ձիթայուղ
1 փոքր բաժակ ջուր՝ 40-50մլ
1 ատամիկ սխտոր
աղ, սև և կարմիր պղպեղներ
Պատրաստման եղանակը
Սմբուկը միջին երկարությամբ կտրատել, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, ծածկել կափարիչն ու տապակել 7-8 րոպե
Ավելացնել երկարությամբ կտրատած պղպեղ, կանաչ սոխի սպիտակ մասը, ծածկել կափարիչն ու թողնել կրակին ևս 10 րոպե
Ձիթայուղին ավելացնել սոյայի սոուս, ճզմած սխտոր, ջուր, մի պտղունց աղ, սև և կարմիր պղպեղներ, մանրացրած մաղադանոս և կանաչ սոխի կանաչ մասը, լավ խառնել և ավելացնել տապակին
Լոլիկները բաժանել 2 մասին, ավելացնել տապակին, թողնել 2 րոպե և վերցնել կրակից
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ