Ֆունչոզան ա՛յս տարբերակով դուք հաստատ չեք փորձել։ Չինական կաղամբով ֆունչոզա

Բաղադրիչներ

150 գ ֆունչոզա

1/2 թարմ վարունգ

1/2 չինական կաղամբ

2 թ/գ 9% բրնձի քացախ

1/4 քաղցր պղպեղ

1/2 կծու պղպեղ

համեմ, կանաչ սոխ

1 ճ/գ շաքարավազ

աղ

1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ

2 թ/գ քնջութ

2 ատամիկ սխտոր

100 մլ ձեթ

80 մլ սոյայի սոուս

Պատրաստման եղանակը

Ֆունչոզային ավելացնել եռման ջուր, թողնել 7 րոպե, ապա ջրքամել։ Աելացնել սառը ջուր, քացախ, թողնել 5 րոպե և ջրքամել

Շաքարավազին ավելացնել աղ, կարմիր քաղցր պղպեղ, քնջութ, ճզմած սխտոր

Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, մանրացրած կանաչ սոխ, համեմ, տաքացրած ծեթ, սոյայի սոուս և լավ խառնել

Չինական կաղամբը կտրատել, ավելացնել երկարությամբ կտրատած վարունգ, ֆունչոզան, ստացված սոուսը և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում