Ֆանտաստիկ նախուտեստ, որից հրաժարվելն ուղղակի անհնար է: Հավի մսով նախուտեստ

Բաղադրիչներ

230 գ հավի խաշած կրծքամիս

2 ջու

1 թ/գ փխրեցուցիչ

2 ճ/գ ձիթայուղ

1 ատամիկ սխտոր + 1 ճ/գ ձիթայուղ

2 ճ/գ սերուցքային պանիր

100 գ մոցարելլա պանիր

օրեգանո

Պատրաստման եղանակը

Հավի միսը նախապես խաշել, համեմել սիրելի համեմունքներով (կարելի է օգտագործել կարրի, խմելի-սունելի, քրքում, օրեգանո), ավելացնել ձիթայուղ, 2 ձու և հարել բլենդերով: Ավելացնել փխրեցուցիչ և ևս 15 վայրկյան հարել

Կաղապարի մեջ կարագ քսել, ստացված զանգվածը լցնել և դնել 220°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Սերուցքային պանրին ավելացնել ճզմած սխտոր, ձիթայուղ, լավ խառնել և լցնել արդեն պատրաստ մսե խմորի վրա

Ավելացնել քերած պանիր, օրեգանո և ևս 10-15 րոպե թողնել ջեռոցում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում