Բաղադրիչներ
20 մլ ձեթ
250 գ սունկ
100 գ սոխ
աղ
սև պղպեղ
100 գ թթվասեր
150 գ պանիր
շերտավոր խմոր
1 ձու
Պատրաստման եղանակը
Սունկը կտրատել, տապակել 2-3 րոպե, ավելացնել մանրացրած սոխ, աղ, սև պղպեղ և թողնել 3-4 րոպե

Ավելացնել թթվասեր, թողնել 3-4 րոպե և վերցնել կրակից

Շերտավոր խմորը բաժանել քառակուսիների, յուրաքանչյուրի վրա 1 ճ/գ տապակած սունկ դնել, քերած պանիր ավելացնել, անկյուններից 2-ը եռանկյունաձև միացնել իրար

2 եզրերը նույնպես միացնել իրար: Ձու քսել յուրաքանչյուրի վրա և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Կարող եք վայելել )))

Բարի ախորժակ