Բաղադրիչներ
2 հավի կրծքամիս
1 հատ գազար
1 հատ լոլիկ
40 գ համեմ
3 ատամիկ սխտոր
60 գ պանիր
3 ճ/գ թթվասեր
600 գ կարտոֆիլ
250 գ շամպինյոն
աղ
սև և կարմիր պղպեղներ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամսերը երկարությամբ կիսել, ծեծել, 1 կողմից համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով
Գազարն անցկացնել քերիչով, ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկ, մանրացրած համեմ, սխտոր, քերած պանիր, մի պտղունց աղ, սև պղպեղ, թթվասեր և լավ խառնել
Ստացված խճողակից 2-ական թ/գ լցնել հավի ֆիլեի համեմած մասի վրա և ռուլետի պես փաթաթել
Կարտոֆիլը շրջանաձև կտրատել, իսկ սունկը բաժանել 2 մասի և լցնել հրակայուն տարայի մեջ: Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով
Ավելացնել մնացած խճողակը, ապա շարել ստացված ռուլետները
Յուղաթուղթը մի քիչ թրջել և ծածկել ուտեստը
Ծածկել նաև փայլաթիթեղով և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Փայլաթիթեղն ու յուղաթուղթը հանել և ևս 10 րոպե թողնել 220°С տաքացրած ջեռոցում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ