Բաղադրություն
- 2 մեծ կարտոֆիլ,
- 2 հատ հալեցրած պանրիկ (100 գ),
- 2 հատ ձու,
- աղ,
- սխտորի փոշի,
- 4 ճաշի գդալ չորահաց (պաքսիմատ),
- 1 ճաշի գդալ քունջութ,
- 2 ճաշի գդալ,
- օրեգանո:
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը խաշել և խաշվելուց հետո քերիչով անցկացնել:
Պանրիկը սառեցնել, քերիչի վրա ձեթ քսել, և դրանից հետո նոր քերիչով անցկացնել պանրիկը:
Ձուն խաշել, հետո քերիչով անցկացնել:
Միավորել կարտոֆիլը, պանրիկը, ձուն, ավելացնել աղ, սխտորի փոշի և լավ խառնել:
Այս զանգվածից գնդիկներ պատրաստել:
Չորահացի մեջ ավելացնել քունջութ, օրեգանո, ձեթ և լավ խառնել:
Գնդիկները թաթախել պաքսիմատի մեջ, շարել թավայի մեջ և եփել ջեռոցում 180 ջերմաստիճանում 15 րոպե:
Բարի ախորժակ