«Մեղրով տորթ»: Մի կտոր քաղցրություն

Մեղրով տորթ
Այս բաղադրատոմսը տարբերվում է իր արագ պատրաստման եղանակով: Տորթը ստացվում է փխրուն և թեթև:

Բաղադրիչներ

Խմոր

  • 1 հատ ձու
  • 100 գր կարագ
  • 2 ճաշի գդալ մեղր
  • 1 թեյի գդալ սոդա
  • 1 թեյի գդալ քացախ
  • 280 գր ալյուր

Կրեմ

  • 300 մլ սերուցք կամ թթվասեր
  • 100 գր շաքարավազ
  • վանիլին

Պատրաստման եղանակը

1 Կարագը հալեցնել, սպասել, որ սառչի, ավելացնել ձուն, շաքարավազը, մեղրը և հարել, մինչև որ դառնա համասեռ զանգված: Ավելացնել սոդան և քացախը:
2 Ալյուրը մաղել, ավելացնել խառնուրդին, և հունցել խմորը:
3 Բաժանել չորս մասի, գնդել, փակել սննդային տոպրակով և դնել սառնարանում մոտ 30 րոպե:
4 Յուրաքանչյուրը դնել յուղաթերթի վրա և գրտնակել (մոտ 5 մմ հաստությամբ):
5 Նախապես տաքացնել ջեռոցը մինչև 180°C ջերմաստիճանը: Թխել խմորի շերտերը մոտ 7–8 րոպե:
6 Տաք վիճակում հավասարեցնել ծայրերը և թողնել, որ սառչի: Ավելցուկները մանրեցնել:
7 Կրեմի համար հարել սերուցքը (կամ թթվասերը) շաքարավազի հետ, ավելացնել վանիլին:
8 Շերտերի վրա քսել կրեմը, և շերտերը դնել իրար վրա: Պատել ամբողջ տորթը կրեմով և ձևավորել փշրանքներով:
9 Դնել սառնարանում մոտ երկու ժամ:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում