Շոկոլադե պանրիկ
Բաղադրիչներ
300 գ կաթնաշոռ
1 թեյի գդալ վանիլին
30 գ կոկոսի քերուկ
2 ճաշի գդալ շաքարավազ
30 գ կարագ
300 գ շոկոլադ
100 գ վաֆլի
Պատրաստման եղանակը
Կաթնաշոռի վրա ավելացնել վանիլինը, կոկոսի քերուկը, շաքարավազը, և լավ խառնել:
Ավելացնել հալեցրած կարագը, և լավ խառնել:
Ձեռքով ստանալ երկարավուն գնդեր:
Վաֆլին մանր կտրատել, լցնել հալեցրած շոկոլադի մեջ:
Պանրիկները թաթախել շոկոլադի մեջ, դնել յուղաթղթի վրա, թողնել շոկոլադե ջնարակը չորանա:
Դնել սառնարանում 2-3 ժամ:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: