Պղպեղով նախուտեստ
Հիանալի հագեցնող և ախորժելի նախուտեստ մասյին և բանջարեղենային ուտեստները լրացնելու համար:
Բաղադրիչներ
- 270 գ լոլիկ
- 130 գ քաղցր պղպեղ
- 2 հատ կծու կարմիր պղպեղ
- 2 ատամիկ սխտոր
- 60 գ սոխ
- 5 գ անանուխ
- 5 գ մաղադանոս
- 5 գ կանաչ ռեհան
- 1 թեյի գդալ տոմատի մածուկ
- 1/2 թեյի գդալ աղ
- 2 ճաշի գդալ ձիթայուղ
- 1 ճաշի գդալ նռան սոուս
Պատրաստման եղանակը
1 Կարմիր պղպեղը մանր կտրատել:
2 Սոխը և սխտորը մանր կտրատել:
3 Լոլիկը մանր կտրատել:
4 Կծու պղպեղը մանր կտրատել:
5 Ռեհանը, մաղադանոսը, անանուխը մանր կտրատել:
6 Ավելացնել աղը, տոմատի մածուկը, նռան սոուսը, ձիթայուղը, և լավ խառնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: