Բաղադրիչներ
2 կգ լոլիկ
60 գ շաքարավազ
1 գլուխ սխտոր
100 գ ռեհան
2 թ/գ աղ
3 ճ/գ շաքարավազ
100 մլ ձեթ
1 ճ/գ կարմիր քաղցր պղպեղ
կծու պղպեղ` ըստ ցանկության
(Նախատեսված է 4 հատ 250 մլ ապակե տարայի համար)
Պատրաստման եղանակը
Լոլիկներն աղալ կամ հարել բլենդերով, դնել ուժեղ կրակին, ծածկել կափարիչը: Երբ սկսի եռալ` կրակն իջեցնել և ևս 10 րոպե թողնել եփվի
Քամիչի և շերեփի օգնությամբ հեռացնել հեղուկ մասը, որպեսզի ստացվի թանձր զանգված
Ավելացնել շաքարավազ, աղ, կծու և քաղցր պղպեղներ, ճզմած սխտոր, ձեթ, լավ խառնել, թողնել 5 րոպե
Ավելացնել մանրացրած ռեհան, ծածկել կափարիչն ու թողնել կրակին ևս 20 րոպե
Լցնել ստերիլացված ապակե տարաների մեջ, ծածկել, մի քանի ժամ թողնել, ապա պահհպանել հով վայրում
Բարի ախորժակ