Փնտրում ես մատչելի, արագ և հեշտ պատրաստվող աղցանի բաղադրատո՞մս, դու գտա՛ր այն։ Աղցան «1 րոպե»

Բաղադրիչներ

500 գ հավի խաշած միս

4 խաշած ձու

1 տուփ մարինացված ոլոռ

70 գ պանիր

2 ատամիկ սխտոր

3 ճ/գ մայոնեզ

աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Հավի միսը, ձուն խորանարդաձև կտրատել, ավելացնել մարինացված ոլոռ

Ավելացնել քերած պանիր, ճզմած սխտոր, աղ, սև պղպեղ, մայոնեզ և լավ խառնել

Զարդարեք ըստ ճաշակի և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում