Կաթնաշոռով փխրուն և անուշաբույր փքաբլիթներ

Կաթնաշոռով փքաբլիթներ
Այս փքաբլիթները ուղղակի հալչում են բերանում:

Բաղադրիչներ

  • 300 գր կաթնաշոռ
  • 3 հատ ձու
  • 3 ճաշի գդալ շաքարավազ
  • 2 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 1 ճաշի գդալ թթվասեր
  • 1 պտղունց աղ
  • 1 ճաշի գդալ սպիտակաձավար (манная крупа)
  • 130 գր ալյուր
  • վանիլին

Պատրաստման եղանակը

1 Կաթնաշոռին ավելացնել ձու, աղ, շաքարավազ, թթվասեր, և ամբողջը խառնել: (ձուն նախապես հարել)
2 Ալյուրին խառնել սպիտակաձավարը, վանիլինը, փխրեցուցիչը: Ավելացնել կաթնաշոռային զանգվածը և խառնել, մինչև դառնա համասեռ զանգված:
3 Ձեռքերը թրջել, խմորից փոքր գնդիկներ ձևավորել, և յուրաքանչյուրը պատել ալյուրով:
4 Տապակել մեծ քանակությամբ բուսական յուղի մեջ մինչև ոսկեգույն դառնալը:
5 Հանել և շարել անձեռոցիկի վրա: Մատուցելիս վրան շաքարի փոշի շաղ տալ:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում