Բաղադրությունը
- 300 գ ալյուր,
- 120 գ շաքարավազ,
- 30 գ կակաո,
- 1.5 թեյի գդալ փխրեցուցիչ,
- 200 գ կարագ,
- 1 գ վանիլին:
Միջուկ
- 600 գ կաթնաշոռ (6% և ավել) ,
- 180 գ շաքարավազ,
- 1 թեյի գդալ վանիլին կամ վանիլային շաքար,
- 2 հատ ձու,
- 1.5 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա:
Պատրաստման եղանակը
Կակաոն, ալյուրը, շաքարավազը, վանիլինը և փխրեցուցիչը խառնել:
Ավելացնել սառը և խորանարդներով կտրատված կարագ ու ձեռքերով տրորել:
Ստացվում է փխրուն և մանր կտորներով զանգված: Այս զանգվածը դնել սառնարանում, և պատրաստել միջուկը:
Միջուկը պատրաստելու համար կաթնաշոռը և ձուն էլեկտրական հարիչով հարել, իսկ հետո ավելացնել շաքարավազ, եգիպտացորենի օսլա, վանիլային շաքար և խառնել:
Ձևամանի (22սմ) հատակին և կողքերին յուղաթուղթ փռել:
Կարագով և ալյուրով պատրաստված զանգվածը՝ խմորը, բաժանել 3 մասի:
Ձևամանի մեջ լցնել զանգվածի առաջին մասը, հետո լցնել և տարածել միջուկը: Այնուհետև լցնել զանգվածի 2-րդ մասը, կրկին միջուկի մնացած մասը և վերջում ծածկել զանգվածի 3-րդ մասով:
Թխել 180 ջերմաստիճանում 30 րոպե:
Տորթը ամբողջությամբ թողնել, որ սառչի և նոր համտեսել:
Բարի ախորժակ