Բաղադրություն
- 100 գ շաքարավազ,
- 2 ձու,
- 200 գ կոկոսի փաթիլներ,
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ,
- 100 գ ալյուր:
Պատրաստման եղանակ
Ձուն մի փոքր հարել, այնուհետև ավելացնել շաքարավազն ու միասին հարել:
Այս զանգվածի մեջ կոկոսի փաթիլներ ավելացնել ու խառնել:
Առանձին միավորել ալյուրն ու փխրեցուցիչը, մաղով անցկացնել և ավելացնել մեր զանվածի վրա: Ամենը լավ խառնել:
Պատրաստի խմորը մոտ 30 րոպե թողնել սառնարանում:
Դրանից հետո հանել խմորը, ձեռքերը թրջել և խմորից սկսել ձևավորել բլիթներ:
Թխել 15 րոպե 180 ջերմաստիճանում:
Բարի ախորժակ