Խտացրած կաթով տորթ

40 минуты
Բաղադրիչներ
- 140 գ ալյուր
- 100 գ կարագ
- 2 հատ ձու
- 1 տուփ խտացրած կաթ
- 1/2 թեյի գդալ սոդա
- 2 թեյի գդալ կակաո
- 400 գ թթվասեր (կրեմի համար)
- 200 գ շաքարավազ (կրեմի համար)
Պատրաստման եղանակը
- Հալեցրած կարագը և խտացրած կաթը խառնել:

- Այս զանգվածին ավելացնել 2 հատ ձու, և ձեռքի հարիչի օգնությամբ հարել/խառնել:

- Ալյուրը մաղել, ավելացնել ստացված զանգվածի վրա ու խառնել:

- Սոդան հանգցնել լիմոնի հյութի միջոցով, լցնել զանգվածի մեջ և կրկին խառնել:
- Ջեռոցի ամանը ծածկել յուղաթղթով, խմորի 2/3 մասը լցնել ու տարածել թավայի մի մասում:
- Մնացած՝ 1/3 մասի մեջ կակաո լցնել, խառնել և կրկին լցնել ջեռոցի ամանի ազատ մնացած հատվածում, հավասարաչափ տարածել:

- Թխել 180 ջերմաստիճանում 10 րոպե:
- Կրեմը պատրաստելու համար հարել բարձր յուղայնությամբ թթվասերը և շաքարավազը կամ շաքարի փոշին:
- Պատրաստի խմորը հանել ջեռոցից, սպիտակ և սև խմորը միմյանցից կտրել, կողքերը հավասարեցնել:

- Սպիտակ խմորը բաժանել 2 մասի:
- Շերտերին կրեմ քսել: Մեջտեղի շերտին և վերևի շերտին կրեմը քսել 2 կողմից էլ:

- Տորթը ձևավորել փշրանքներով:

