Բաղադրատոմսեր Թխվածքներ

Փափլիկ կաթնաշոռային փքաբլիթներ

Կաթնաշոռային փքաբլիթներ
1 час

Բաղադրիչներ

  • 250 գ կաթնաշոռ
  • 200 գ ալյուր
  • 1 հատ ձու
  • 3 ճաշի գդալ շաքարավազ
  • 1 ճաշի գդալ ձեթ
  • 1 ճաշի գդալ թթվասեր
  • 1 թեյի գդալ վանիլային շաքար
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 1 պտղունց աղ
  • շաքարի փոշի
  • ջեմ

Պատրաստման եղանակը

  • Միասին խառնել ձուն, շաքարավազը, աղը, ձեթ և վանիլային շաքարը:
  • Ավելացնել թթվասեր և լավ խառնել:
  • Այնուհետև ավելացնել կաթնաշոռը և խառնել այնքան, մինչև միասեռ զանգված կստացվի:
  • Զանգվածի մեջ լցնել փխրեցուցիչ և 2 ճաշի գդալ ալյուր ու կրկին լավ խառնել:
  • Մաս-մաս ավելացնել մնացած ալյուրը՝ զուգահեռաբար խառնելով:
  • Ստացվում է փափուկ և ձեռքերին չկպչող խմոր:
  • Խմորին երկարավուն երշիկի տեսք տալ և բաժենել 12 մասի:
  • Յուրաքանչյուր մասին գնդի տեսք տալ, մի փոքր տափակացնել, և մեջտեղի հատվածում անցք կտրել:
  • Ջեռոցի ձևամանը ծածկել յուղաթղթով, և փքաբլիթները շարել վրան:
  • Փքաբլիթների վրա տաք կաթ քսել:
  • Թխել 20-25 րոպե 180 ջերմաստիճանում:
  • Մատուցելիս փքաբլիթների վրա շաքարի փոշի շաղ տալ, կամ էլ բացված անցքում ջեմ լցնել:
Բարի ախորժակ