Փախլավա. ամենասիրված թխվածքներից մեկը

Փախլավա
Այս բաղադրատոմսը փախլավա պատրաստելու ամենալավ տարբերակներից մեկն է:

Բաղադրիչներ

Խմոր

  • 130 գր թթվասեր (15%)
  • 150 գր կարագ
  • 3 հատ ձվի դեղնուց
  • 120 գր շաքարավազ
  • 1 պտղունց աղ
  • 1 պտղունց սոդա
  • 400 գր ալյուր

Միջուկ

  • 2 հատ ձվի սպիտակուց
  • 150 գր շաքարավազ
  • 250 գր ընկույզ (+50 գր ձևավորման համար)

Օշարակ

  • 100 գր շաքարավազ
  • 40 գր մեղր
  • 100 մլ ջուր

Պատրաստման եղանակը

Խմոր

1 Տարայի մեջ խառնել դեղնուցը, հալեցրած կարագը, թթվասերը, սոդան, աղը և շաքարավազը:
2 Ալյուրը մաղել, աստիճանաբար ավելացնել խառնուրդին, և հունցել խմորը: Փակել սննդային տոպրակով և մոտ 1 ժամ դնել սառնարանում:

Միջուկ

1 Սպիտակուցը հարել, մինչև փրփրի, երեք քայլով ավելացնել շաքարավազը, հարել ևս մի քանի րոպե:
2 Ընկույզը մանր կտրատել, ավելացնել սպիտակուցին և խառնել:

Օշարակ

1 Թավայի մեջ լցնել շաքարավազը, ջուրը և մեղրը, եփել 5–6 րոպե: (օշարակը պատրաստել փախլավայի եփվելուց 10 րոպե առաջ)

Վերջին փուլ

1 Խմորը բաժանել 8 մասի, յուրաքանչյուր մասը գնդել, այնուհետև ալյուրով գրտնակել:
2 Շերտերի վրա հալեցրած կարագ քսել: Առաջին երեք շերտերը դնել ձևամանի մեջ:
3 Վրան քսել միջուկը, այնուհետև դնել հաջորդ շերտը, կրկնել նույն հերթականությամբ՝ ամեն շերտին կարագ և միջուկ քսելով:
4 Վերջին շերտին միայն կարագ քսել, բաժանել կտորների, և յուրաքանչյուր կտորի վրա կես ընկույզ դնել:
5 Եփել ջեռոցում 40–45 րոպե 160°C ջերմաստիճանում: Հանել, դանակով խորացնել կտրվածքները, և վրան լցնել օշարակը:
6 Դնել ջեռոցը մոտ 10 րոպե 200°C ջերմաստիճանում:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.