Փախլավա
Այս բաղադրատոմսը փախլավա պատրաստելու ամենալավ տարբերակներից մեկն է:
Բաղադրիչներ
Խմոր
- 130 գր թթվասեր (15%)
- 150 գր կարագ
- 3 հատ ձվի դեղնուց
- 120 գր շաքարավազ
- 1 պտղունց աղ
- 1 պտղունց սոդա
- 400 գր ալյուր
Միջուկ
- 2 հատ ձվի սպիտակուց
- 150 գր շաքարավազ
- 250 գր ընկույզ (+50 գր ձևավորման համար)
Օշարակ
- 100 գր շաքարավազ
- 40 գր մեղր
- 100 մլ ջուր
Պատրաստման եղանակը
Խմոր
1 Տարայի մեջ խառնել դեղնուցը, հալեցրած կարագը, թթվասերը, սոդան, աղը և շաքարավազը:
2 Ալյուրը մաղել, աստիճանաբար ավելացնել խառնուրդին, և հունցել խմորը: Փակել սննդային տոպրակով և մոտ 1 ժամ դնել սառնարանում:
Միջուկ
1 Սպիտակուցը հարել, մինչև փրփրի, երեք քայլով ավելացնել շաքարավազը, հարել ևս մի քանի րոպե:
2 Ընկույզը մանր կտրատել, ավելացնել սպիտակուցին և խառնել:
Օշարակ
1 Թավայի մեջ լցնել շաքարավազը, ջուրը և մեղրը, եփել 5–6 րոպե: (օշարակը պատրաստել փախլավայի եփվելուց 10 րոպե առաջ)
Վերջին փուլ
1 Խմորը բաժանել 8 մասի, յուրաքանչյուր մասը գնդել, այնուհետև ալյուրով գրտնակել:
2 Շերտերի վրա հալեցրած կարագ քսել: Առաջին երեք շերտերը դնել ձևամանի մեջ:
3 Վրան քսել միջուկը, այնուհետև դնել հաջորդ շերտը, կրկնել նույն հերթականությամբ՝ ամեն շերտին կարագ և միջուկ քսելով:
4 Վերջին շերտին միայն կարագ քսել, բաժանել կտորների, և յուրաքանչյուր կտորի վրա կես ընկույզ դնել:
5 Եփել ջեռոցում 40–45 րոպե 160°C ջերմաստիճանում: Հանել, դանակով խորացնել կտրվածքները, և վրան լցնել օշարակը:
6 Դնել ջեռոցը մոտ 10 րոպե 200°C ջերմաստիճանում:
Բարի ախորժակ