Բաղադրիչներ
3-4 գլուխ սոխ
1 կգ խոզի փաափկամիս
աղ
սև պղպեղ
7-8 մարինացված վարունգ
ֆրանսիական մանանեխ
200 գ պանիր
մայոնեզ
Պատրաստման եղանակը
Միսը 2 սմ հաստությամբ կտրատել, համեմել աղով, սև պղպեղով (կարող եք ավելացնել ձեր սիրելի համեմունքները)
Սոխը կիսալուսնաձև կտրատել: Ջեռոցի թավայի մեջ ձեթ լցնել, սոխը լցնել
Յուրաքանչյուր կտորի վրա 1 թ/գ մանանեխ լցնել
Մարինացված վարունգը կտրատել, դնել մսի վրա
Ավելացնել քերած պանիր, մայոնեզ
Դնել 180°С տաքացրած ջեռոցում 50 րոպե
Համտեսե՛ք, քանի դեռ տաք է )))
Բարի ախորժակ