Ցանկանում ես յուրօրինակ, շատ համեղ և ախորժելի ուտե՞ստ պատրաստել, ահա՛ այն՝ սնկով և նրբաբլիթներով ջեռեփուկ

Բաղադրիչներ

նրբաբլիթներ

700 գ հավի խաշած միս

400 գ սունկ

1 գլուխ սոխ

աղ, սև պղպեղ, սխտորի փոշի

50 գ կարագ

50 գ ալյուր

500 մլ կաթ

մշկընկույզ

30 գ պանիր

Պատրաստման եղանակը

Սոխը մանր կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել կտրատած սունկ, աղ, սև պղպեղ, սխտորի փոշի, տապակել այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանա և վերցնել կրակից

Հավի միսը մանր կտրատել և ավելացնել սնկին

Առանձին թավայի մեջ կարագ դնել, ավելացնել ալյուր՝ խառնելով եփել այնքան, մինչև սկսի եռալ

Ավելացնել կաթ, եփել այնքան մինչև թանձրանա, ապա ավելացնել մի պտղունց աղ, մշկընկույզ, սխտորի փոշի, թողնել ևս 2 րոպե և վերցնել կրակից

Ստացված սոուսից 1 շերեփ ավելացնել մյուս բաղադրիչներին և լավ խառնել

Յուրաքանչյուր նրբաբլիթի մեջ 2 ճ/գ խճողակ դնել և փաթաթել

Կաղապարի ներսը պատել կարագով, շարել ստացված բլիթները, ավելացնել սոուսի մնացած մասը, քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Կարող եք մատուցել)))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում