Տորթ «Ռաֆաելլո». թեթև, նուրբ, անուշաբույր

Տորթ «Ռաֆաելլո»
Նուրբ և անուշահամ տորթ իդեալական բիսկվիթով և սերուցքային կրեմով:

Բաղադրիչներ

Խմոր

  • 5 հատ ձու
  • 160 գր շաքարավազ
  • 1-2 թեյի գդալ վանիլային շաքար
  • 1 պտղունց աղ
  • 70 գր նուշ
  • 150 գր ալյուր
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ

Կրեմ

  • 150 գր սպիտակ շոկոլադ
  • 500 մլ սերուցք (33-35%)
  • 250 գր սերուցքային պանիր
  • 70 գր կոկոսի փաթիլներ

Օշարակ

  • 50 գր շաքարավազ
  • 100 մլ ջուր
  • 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ

Ձևավորման համար

  • 10–12 հատ կոնֆետ
  • 70 գր կոկոսի փաթիլներ

Պատրաստման եղանակը

Խմոր

1 Նշի վրա եռման ջուր լցնել, մի քանի րոպե թողնել, այնուհետև քամել և դանակի օգնությամբ կեղևազրկել:
2 Դնել ջեռոցում 15–20 րոպե 180°C ջերմաստիճանում, այնուհետև հանել և մանրեցնել (կարելի է անցկացնել մանր անցքերով քերիչով):
3 Ձուն, շաքարավազը, վանիլային շաքարը և աղը հարել մոտ 6–7 րոպե, մինչև փրփրի:
4 Մեկ այլ տարայի մեջ խառնել ալյուրը, նուշը և փխրեցուցիչը: Աստիճանաբար ավելացնել ձվով զանգվածին և խոհարարական գդալի օգնությամբ խառնել (միայն մեկ ուղղությամբ):
5 Նախապես տաքացնել ջեռոցը մինչև 180°C ջերմաստիճանը: Ձևամանի մեջ յուղաթերթ դնել, լցնել խմորը և եփել 30 րոպե:
6 Բիսկվիթը բաժանել երեք շերտի:

Կրեմ

1 Առանձին տարաների մեջ հարել սերուցքը և սերուցքային պանիրը: Սերուցքային պանրին ավելացնել շոկոլադը, խառնել, այնուհետև ավելացնել սերուցքը և լավ հարել:
2 Ձևավորման համար ստացված կրեմի 1/3 մասը առանձնացնել, փակել սննդային տոպրակով և դնել սառնարանում: Մնացած մասին ավելացնել կոկոսի փաթիլները և լավ խառնել:

Օշարակ

1 Բոլոր բաղադրիչները խառնել, տաքացնել կրակի վրա մինչև շաքարավազի լուծվելը, հանել կրակի վրայից և թողնել, որ սառչի:

Պատրաստման վերջին փուլ

1 Բիսկվիթի շերտերը օշարակով թրջել, վրան կրեմ քսել և իրար վրա շարել:
2 Տորթը պատել նախապես առանձնացրած կրեմով, վրան կոկոսի փաթիլներ լցնել, և շարել կոնֆետները:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.