Տորթ «Պրագա». ամենահամեղ տորթերից մեկը

Տորթ «Պրագա»
Իդեալական բիսկվիթ ստանալու համար հետևեք նշումներին: Տորթը ստացվում է թեթև և հյութալի:

Բաղադրիչներ

Խմոր

  • 6 հատ ձու
  • 150 գր շաքարավազ
  • 115 գր ալյուր
  • 25 գր կակաո
  • 40 գր կարագ

Կրեմ

  • 1 հատ ձվի դեղնուց
  • 20 մլ ջուր
  • 120 գր խտացրած կաթ
  • 200 գր կարագ
  • վանիլին
  • 10 գր կակաո

Ջնարակ

  • 100 գր շոկոլադ (դառը 70%)
  • 100 գր կարագ
  • 50 գր ծիրանի ջեմ

Պատրաստման եղանակը

Խմոր

1 Ձվի սպիտակուցն առանձնացնել դեղնուցից: Սպիտակուցը հարել, աստիճանաբար ավելացնել 75 գրամ շաքարավազ, հարել մինչև փրփրելը (ստացված զանգվածը պետք է կայուն լինի, ստուգելու համար կարելի է պտտել տարան, զանգվածը չպետք է ծորա):
2 Դեղնուցին ավելացնել 75 գրամ շաքարավազ և հարել 2–3 րոպե: Ալյուրը և կակաոն խառնել:
3 Դեղնուցով զանգվածին ավելացնել մի մաս ալյուրի խառնուրդից, մի մաս՝ սպիտակուցի խառնուրդից, և խոհարարական դանակով լավ խառնել: Կրկնել նույն հերթականությամբ:
4 Ավելացնել նախապես հալեցրած կարագը և խառնել (կարագը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի):
5 Ջեռոցը տաքացնել մինչև 200°C ջերմաստիճանը: Ձևամանի մեջ կարագ քսել, վրան ալյուր շաղ տալ, այնուհետև լցնել խմորը:
6 Եփել ջեռոցում 30 րոպե, հանել, թողնել, որ սառչի, այնուհետև փաթաթել սննդային տոպրակով և 8 ժամ թողնել սենյակային ջերմաստիճանում:
7 Կտրել բիսկվիթի վերին հատվածը, այնուհետև բաժանել 3 մասի:

Կրեմ

1 Ձվի դեղնուցը խառնել ջրի հետ, ավելացնել խտացրած կաթին: Այնուհետև ավելացնել վանիլին ու լավ խառնել: 10 րոպե եփել գոլորշու վրա, հանել և խառնել, մինչև զանգվածը սենյակային ջերմաստիճանի կդառնա:
2 Կարագը հարել 2–3 րոպե, աստիճանաբար ավելացնել եփված օշարակը, իսկ հետո ավելացնել կակաո:

Ջնարակ

1 Կարագը և շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, անընդհատ խառնել:

Պատրաստման վերջին փուլ

1 Բիսկվիթի վրա կրեմ քսել, վրան դնել հաջորդ շերտը, կրկնել նույն հերթականությամբ:
2 Ծիրանի ջեմը տաքացնել և քսել տորթի մակերեսին:
3 Ջնարակը լցնել տորթի վրա, խահարարական դանակով հավասարեցնել և դնել սառնարանում մոտ 2 ժամ:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.