Բաղադրիչներ
700 գ աղացած միս
1 սոխ
2-3 ատամիկ սխտոր
1 ձու
2 ճ/գ պաքսիմատ
աղ
սև պղպեղ
150 գ պանիր
Միջուկի համար`
200 գ սունկ
1 սոխ
1 հատ գազար
1 ճ/գ մայոնեզ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելաացնել աղ, սև պղպեղ, պաքսիմատ, ձու, մանրացրած կամ աղած սոխ և սխտոր
Լավ խառնել, բաժել 9 հավասար մասերի
Միջուկի համար սոխը մանր կտրատել, գազարն անցկացնել քերիչով, սունկը մանր կտրատել
Սոխը մի փոքր տապակել, ավելացնել գազարը, թողնել 2-3 րոպե և վերցնել կրակից
Առանձին թավայի մեջ լցնել սունկը, տապակել նախ առանց ձեթի, համեմել աղով, թողնել մի քանի րոպե, այնուհետև հավաքված հեղուկը թափել, 1 ճ/գ ձեթ լցնել և տապակել
2 տապակները միացնել իրար, ավելացնել սև պղպեղ, մայոնեզ և խառնել
Ջեռոցի համար նախատեսված թավայի մեջ սննդային թուղթ փռել, միսը շրջանաձև բացել (ձեռքով կամ հատուկ հարմարանքով), յուրաքանչյուրի վրա 1 ճ/գ միջուկ դնել
Յուրաքանչյուրի վրա քերած պանիր լցնել, մի քիչ մայոնեզ, որպեսզի պանիրը չչորանա և տեղավորել 180°С տաքացրած ջեռոցում 35-40 րոպե
Մատուցեք, քանի դեռ տաք են )))
Բարի ախորժակ