Սնկով և հավի մսով սպագետտի

Սպագետտի
Այս բաղադրատոմսը պատրաստելու համար շատ ժամանակ չի պահանջվում: Այն ստացվում է հյութեղ, ախորժելի և անչափ համեղ:

Բաղադրիչներ

  • 900 գր հավի փափկամիս
  • 400 գր սպագետտի
  • 2 հատ սոխ
  • աղ
  • աղացած սև պղպեղ
  • 1 ճաշի գդալ ալյուր
  • 350 մլ սերուցք (10%)
  • 300 գր սունկ

Պատրաստման եղանակը

1 Սպագետտին եփել: Սոխը, սունկը և հավի փափկամիսը կտրատել:
2 Սոխը տապակել մոտ 2–3 րոպե, ավելացնել սունկը և տապակել, մինչև սնկի հյութը գոլորշանա:
3 Մեկ այլ թավայի մեջ 5–7 րոպե տապակել հավի փափկամիսը: Ավելացնել սունկը, ալյուրը, համեմել աղով և պղպեղով, խառնել:
4 Ավելացնել սերուցքը, փակել կափարիչով և շոգեխաշել մոտ 20 րոպե ցածր կրակի վրա:
5 Ստացված զանվածը խառնել սպագետտիի հետ և մատուցել:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.