Տնական կոնֆետներ
 
 
  
  
  
  
 

1 ժամ
Խանութից կոնֆետներ գնելու փոխարեն դրանք պատրաստենք տանը:
Բաղադրիչներ
- 120 գ շաքարավազ
- 30 գ կարագ
- 25 գ կակաո
- 50 մլ կաթ
- 180 գ ընկույզ կամ գետնանուշ
- 200 գ կաթի փոշի
Լրացուցիչ
- կոկոսի քերուկ
- ընկույզ
- շոկոլադ
Պատրաստման եղանակը
1 Շաքարավազը և կակաոն խառնել, ավելացնել 50 մլ կաթ ու կրկին խառնել:
 
2 Խառնուրդը եռացնել՝ անընդհատ խառնելով:
 3 Ավելացնել կարագ ու շարունակել խառնել:
 
4 Այնուհետև խառնուրդը վերցնել գազօջախի վրայից, մեջը կաթի փոշի և մանրեցված գետնանուշ ավելացնել և խառնել:
 
5 Խառնուրդը մի փոքր թողնել, որ հովանա, իսկ հետո գնդիկներ ձևավորել:
 6 Գնդիկները թաթախել մանրեցված ընկույզի, կոկոսի քերուկի կամ հալեցրած շոկոլադի մեջ:
 
7 Կոնֆետները 30 րոպե թողնել սառնարանում:
 
Բարի ախորժակ

 Կիսվել Facebook-ում
              Կիսվել Facebook-ում