Բաղադրությունը
- 2 հատ ձու,
- 450 գ ալյուր,
- 150 մլ ձեթ,
- 100 գ շաքարավազ,
- 1 ճաշի գդալ մեղր,
- 1 տուփ վանիլին,
- 1 տուփ փխրեցուցիչ (11 գ):
Պատրաստման եղանակը
Ձուն, ձեթը, շաքարավազը, վանիլինը, մեղրը խառնել, ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը ու նորից խառնել:
Երբ խմորը կսկսի պնդանալ, ձեռքերով տրորել, իսկ հետո գրտնակով բացել ու ձևամանով բլիթներ կտրատել:
Բլիթների վրա ձու քսել, պատառաքաղով վրան գծեր քաշել և թխել 180 ջերմատիճանում 15 րոպե:
Բարի ախորժակ