Տնական թխվածքաբլիթներ

30 минуты
Բաղադրիչներ
- 1 հատ ձու
- 100 գ շաքարավազ
- 120 մլ ձեթ
- 0.5 թեյի գդալ փխրեցուցիչ
- 200-250 գ ալյուր
Պատրաստման եղանակը
- Ձուն, շաքարավազը և ձեթը խառնել:

- Ավելացնել փխրեցուցիչ, մաղված ալյուր և խառնել:

- Խմոր հունցել: Ստացվում է փափուկ, բայց ձեռքերին չկպչող խմոր:

- Խմորից մի փոքր կտոր պոկել, շրջանաձև բլիթի տեսք տալ, շաքարավազի մեջ թաթախել և դնել նախապես յուղաթղթով ծածկված ջեռոցի ամանի մեջ:
- Պատառաքաղի օգնությամբ բլիթի վրա նախշ անել:

- Թխել 8-10 րոպե 200 ջերմաստիճանում:

